Логотип

Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա եղբայրը` Ավետիք Քերոբյանը։

«Տանը խուզարկություն են կատարել և ձերբակալել են»,– ասաց Քերոբյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը նոր գործի մասին է, որը կապված է տնտեսական բնույթի հանցագործության հետ և քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ ՔԿ–ն առայժմ չի մեկնաբանել այս լուրը։

Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։