Նախագահ Ալիևը շատ ավելի ուժեղ բանակ ունի։ Նա օգտվեց պահից, որպեսզի վերադարձնի իրենը, հայտնել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը։
Ուիթքոֆի խոսքով՝ օգոստոսի 8-ին Օվալաձև կաբինետում հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին․ «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք մեծ բանակ ունեիք»։ Ադրբեջանի նախագահն ի պատասխան ասել է․ «Ես ցանկանում էի վերադարձնել այն, ինչը խլել էին մեզանից։ Ավելին ինձ պետք չէ»։
Հատուկ բանագնացը նշել է, որ դա «ցնցող որոշում էր», և նախագահ Ալիևին բերել է որպես իմաստուն պետական ղեկավարի օրինակ։
News.am
