Логотип

Սևակ Խաչատրյան․ Վաղարշապատի ընտրությունները կկանխորոշեն ՔՊ-ի հետագա քայլերն՝ ուղղված եկեղեցու դեմ

Վաղարշապատի ընտրությունները չափազանց կարևոր ընտրություններ են․ բացի համայնքային խնդիրներից, իր մեջ ներառում է նաև շատ քաղաքական հարցեր։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Վաղարշապատի համայնքապետի «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

««Քաղաքացիական պայմանագիր»-ը պետական բոլոր ռեսուրսներն ուղղել է դեպի Վաղարշապատ և փորձում է իր համար ցանկալի արդյունքի հասնել։ Փորձելու են ցույց տալ, թե վաղարշապատցիները համաձայն են Մայր Աթոռի հարցում իրենց վարած քաղաքականությանը»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցու վրա հարձակվողների խումբը սպասում է նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքներին, որոնք էլ կկանխորոշեն՝ ինչ ճանապարհով է գնալու ՔՊ-ն և ինչ հետագա քայլեր է ձեռնարկելու եկեղեցու դեմ։

«Վերջին շրջանում պարբերաբար կոչեր էին անում, լուտանք թափում եկեղեցու վրա, բայց ինչ-որ պահի հետ կանգնեցին՝ հասկանալով, որ իրենց քաղաքականությունը բացասական կազդի ընտրությունների արդյունքների վրա։ Եթե նրանք հաջողության հասնեն, ինչը բացառում եմ, մեկ-երկու օրվա մեջ եկեղեցու դեմ պրոցեսները կշարունակեն»,- հավելել է Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն։

Alpha News