«Արմսաթ-1»-ն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից դուրս գալու փուլ, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ նոր արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները արդեն սահմանվել են, և ակտիվ համագործակցություն է ընթանում միջազգային կազմակերպությունների հետ՝ նախագիծն իրականացնելու համար։
«Հայաստանը հանձնառու է արբանյակային հաջող փորձի հիման վրա դառնալու երկրատիեզերական տեխնոլոգիաների սպառող և փորձառու օգտատեր՝ ձգտելով ապագայում ստանձնել նաև կիրառելի տեխնոլոգիական լուծումների փորձարկումն ու ինտեգրումը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարը շեշետել է, որ երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ։
2022 թվականի մայիսին տիեզերք էր արձակվել հայկական առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը։ Այն արձակվել էր ԱՄՆ-ում՝ Կանավերալ հրվանդանի արձակման վայրից՝ SpaceX նավի վրա։
Armenia Today
