Логотип

Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ փոխչեմպիոն

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

13-ամյա Տիգրան Համբարձումյանն էլ դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Sputnik Արմենիա