Логотип

Ախտոյանները չպետք է վերադառնան Մերձավան. Վալոդյա Գրիգորյանի աջակիցներ

Մերձավանի բնակիչներն նոյեմբերի 9–ին, կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։

News.am