Логотип

Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս. Մկրտիչ սրբազանի նամակը ՔԿՀ-ից

Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ եպսիսկոպոս Պռոշյանն իր առաջին նամակն է հղել ՔԿՀ–ից։

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ»,գրել է նա իր նամակում։

Նշել է, որ աղոթում է, որ այս օրերին չթուլանանք մեր հավատքի մեջ, այլ առավել ամրանանք սիրո, համբերության և միասնականության ոգով։ Հիշեցրել է, որ եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

«Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն հոգով և նույն հավատքով։

Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները և լույս տա ձեր հոգիներին»,–գրել է Մկրտիչ սրբազանը։

Sputnik Արմենիա