Անկարան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցված Ադրբեջանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ խախտվեն Ադրբեջանի իրավունքները։ Էրդողանն ասել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում», և «բացվել է երկարատև խաղաղության և հանգստության հնարավորության պատուհան»։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Բաքվի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմում «հաղթանակ էր ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար»։ Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ռազմական գործողությունների ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին հայտարարել էր, որ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը միայն ժամանակի հարց են։
Armenia Today
