Логотип

«Մեր ձևով» շարժման անդամները Վաղարշապատում ներկայացրել են ՀՀ-ի զարգացման տեսլականը

Նոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այցով գտնվում էին Վաղարշապատ համայնքում։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարժման անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մոմավառություն իրականացրեցին։

Այցի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին նաև շարժմանը միացած վաղարշապատցիների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի զարգացման տեսլականը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում շարժման առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։

Alpha News