Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Համբարձումյանին կալանավորելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի ձերբակալել են։
Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
