ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել տասնյակ անձանց, որոնք մեղադրվում են 2020 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։ Նրանց թվում են նաև Թրամփի նախկին փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին և Սպիտակ տան աշխատակազմի թոշակի անցած ղեկավար Մարկ Մեդոուզը․ գրում է The Sun-ը։
Այդ անձինք մեղադրվում են 2020 թվականի նախագահական ընտրությունները խափանելու փորձի համար։ Մասնավորապես, քվեարկությունից հետո Ջուլիանին պնդել էր, որ դեմոկրատների օգտին լայնածավալ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել։ Ջուլիանիի իրավաբանական լիցենզիան կասեցվել էր։
ABC MEDIA
