24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը, հաղորդում է 1Lurer.am-ը։
Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո:
Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:
News.am
