ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ ՍԶ հրամանատարն Էդգար Հունանյանն էր: Նա այս պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին:
Sputnik Արմենիա
