Логотип

Սերգեյ ՍՏԱՆԿԵՎԻՉ․ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԷՑ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿԵԼԸ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են լիցենզիայից զրկել «Հայաստանի էլեկտրական ցանցերին»:

Քաղաքագետի խոսքով՝ սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում է։

«Եթե խոսենք իրավական ճանապարհի մասին, ապա լիցենզիա տրամադրելը կամ լիցենզիա վերցնելը իսկապես պետության իրավասությունն է։ Այլ բան է, որ այդ որոշումը կայացնելիս պետք է ունենալ տնտեսական և տեխնիկական հիմնավորում, բայց ոչ քաղաքական։ Առայժմ սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում է, և այդ հետապնդումն ուղղված է ոչ միայն կոնկրետ անձի՝ Կարապետյանին, այլև մի երկրի, որն ապահովում է այդ նույն էլեկտրացանցերի աշխատանքը՝ մատակարարելով այդ կորպորացիային անհրաժեշտ ռեսուրսները։ Այնպես որ, դա կրկնակի մարտահրավեր է, կրկնակի հարձակում», — ասել է Ստանկևիչը։

Փորձագետի կարծիքով՝ հույսը, որ Ամերիկայից Թրամփը կհասնի և կօգնի, պատրանք է։

«Իմ կարծիքով, դա ամենախելացի քայլը չէ։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իմ կարծիքով, հերթական պատմական սխալն է թույլ տալիս, ինչպես դա եղել է Հայաստանի պատմության մեջ, և միշտ վատ է ավարտվել։ Չի կարելի մենակ մնալ՝ լինելով քրիստոնյա երկիր Կովկասում։ Իսկ հիմա Հայաստանն ամեն ինչ անում է միայնակ մնալու համար», — եզրափակել է Ստանկևիչը։

Alpha News