ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Վետերանների օրվա իր ելույթի ժամանակ առիթից օգտվելով շնորհավորել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունին այն իրադարձության կապակցությամբ, որ Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները քվեարկել են ֆինանսավորման միջոցառումներ ընդունելու օգտին՝ վերջ տալու համար ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունին», հաղորդում է CNN-ը։
«Շնորհավորում եմ քեզ, Ջոն և բոլորիդ շատ մեծ հաղթանակի կապակցությամբ,- ասել է Թրամփը Ջոնսոնին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը հավաքված ամբոխի առջև,- Մենք բացում ենք մեր երկիրը։ Այն երբեք չպետք է փակվեր»։
Երկուշաբթի օրվա քվեարկությունից առաջ Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է Սենատում ֆինանսավորման համաձայնագրին, որը թույլ կտա կառավարությանը վերաբացվել՝ մատչելի բուժօգնության համար ընդլայնված սուբսիդիաները երկարաձգելու՝ ապագա քվեարկության դիմաց։
News.am
