Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ռեսուրսի տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։
2014 թվականից Ուկրաինայում ստեղծված «Միրոտվորեց» կայքը հրապարակում է այն անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների, լրագրողների, դերասանների և երաժիշտների անձնական տվյալները, որոնք կապված են Ղրիմ և Դոնբաս կատարած ուղևորությունների կամ «Ուկրաինայի ազգային անվտանգությանն սպառնալիք ներկայացնող գործողությունների» հետ։
Սեպտեմբերի 20-ին 18-ամյա Պետրոսյանը հաղթել էր որակավորման մրցաշարում և նվաճել Իտալիայում 2026 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Armenia Today
