Логотип

Խորվաթիայում թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել. մանրամասներ

Խորվաթիայում թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրությունների` թուրքական երկու ինքնաթիռ Չանաքկալեից Զագրեբ են մեկնել տեխզննման նպատակով։ Մեկը բարեհաջող վայրէջք է կատարել, երկրորդի հետ կապը կորել է։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Որոնումներով զբաղվել են Խորվաթիայի և Թուրքիայի փրկարարները։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սեն քաղաքի մոտակայքում։

Sputnik Արմենիա