Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունել էր Հունգարիայի ընտրանուն:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հատուկ պաստառ էին պատրաստել հունգարացիների համար։
«Բարի գալուստ Հայաստան։ Այստեղ դու կարող ես անվտանգ քնել»,- նշված էր պաստառում։
Հիշեցնենք՝ 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել։
Aysor.am
