Логотип

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, լիազորներին, վստահված անձանց, ԶԼՄ-ներին ու դիտորդներին հիշեցնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։

Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։

Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելն արգելվում է ։

Քարոզչական պաստառները նոյեմբերի 15-ին և 16-ին կարող են մնալ իրենց տեղերում։

«Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները»,- նշում են ԿԸՀ-ից։

Հիշեցնեք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությունն է։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

News.am