Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ես շնորհակալ եմ նրան մեր ժողովրդին ցուցաբերած աջակցության և ցավակցությունների համար։
Երեկ երեկոյան ռուսները ուկրաինացիների դեմ օգտագործել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։
Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատանը։ Ալիևը դատապարտել է հարվածը և ընդգծել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները հարձակվում են դեսպանատան շենքի և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտների վրա։ Մենք նաև քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները և մեր գործընկերության զարգացումը։ Իրոք, կանաչ լույս է վառվել մեր երկկողմ համագործակցության համար բոլոր ոլորտներում։ Ներուժը հսկայական է, և մենք այն իրացնում ենք», – նշել է Զելենսկին։
News.am
