Ռազմական աղբյուրը պարզաբանել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասի տեսանյութերը վկայում են, որ հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի Patriot զենիթային հրթիռը: Դրա մասին հայտնել է ТАСС-ը։
«Եթե «Իսկանդեր» հրթիռը հարվածեր, խառնարանը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ և խոր, քան ուկրաինական տեսանյութում է, և դեսպանատան համալիրի համար հետևանքները կբնութագրվեին զգալի ավերածություններով։ Եթե «Իսկանդեր» մարտագլխիկը պայթեր օդում, վնասը կլիներ լայնածավալ ոչ միայն դեսպանատան շենքերի, այլև քաղաքի շրջակա բոլոր շենքերի համար։
Առաջին դեպքը չէ, երբ Կիևի ռեժիմը փորձում է թաքցնել քաղաքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության անձնակազմերի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները՝ որպես քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ենթադրյալ ռուսական հարվածների հետևանքներ»,- ասել է գործակալության աղբյուրը։
News.am
