Логотип

Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ հանձնարարություն կա, որպեսզի ռուսական կապիտալով երեք ձեռնարկություն դուրս բերվի Հայաստանից։

«Առաջինը ՀԷՑ-ն է, որին կզրկեն լիցենզիայից։ Երկրորդը՝ երկաթգիծը, որի 30-ամյա վարձակալության ժամկետն ավարտվում է 2026 թվականի աշնանը կամ դեկտեմբերի վերջին, և որի ժամկետը չեն երկարացնի։ Եվ, երրորդը, «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը շատ հանգիստ կարող են վերցնել»,- ասել է Բադալյանը։

Բացի այդ, Բադալյանի խոսքով, ռուսական ազդեցությունից դուրս կգա նաև ատոմակայանը կամ պայմանագիր կկնքվի այլ գործընկերոջ հետ։

Բադալյանը պնդում է, որ այս ամենի նպատակը տարածքը ռուսական ռազմական և կապիտալ ներկայացվածությունից «մաքրելն» է։

«Գլոբալիստների ընդհանուր ծրագիրն է՝ էներգետիկ ոլորտը պետք է դուրս բերվի Ռուսաստանի ազդեցությունից»,- հավելել է քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Alpha News