Логотип

Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ավագանու ընտրությունները. բացվել է 47 ընտրատեղամաս

Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (ներառում է Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրերը) ժամը 8-ին բացվել է 47 ընտրատեղամաս (23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում)։ մեկնարկել են ավագանու ընտրությունները։

Մասնակցում է 8 քաղաքական ուժ։

– «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ) – (համայնքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)

– «Համահայկական ճակատ»— Արտյոմ Սիմոնյան

– «Հանրապետություն» – Հարություն Մկրտչյան

– «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն– Գրիշա Հարությունյան

– «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն–Վահրամ Ազատյան

– «Ժառանգություն» կուսակցություն– Արկադի Փայտյան

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն–Արգիշտի Մեխակյան

– «Հայրենիք» կուսակցություն– Խաչիկ Մանուկյան։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 69 866 մարդ։ Ընտրություններին հետևելու է դիտորդական 6 կազմակերպություն։

Հավելենք՝ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին, ավարտվել՝ նոյեմբերի 14-ին։

Sputnik Արմենիա