Վաղարշապատ համայնքի Գեղակերտ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է։ Այս մասին հայտնել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է նաև, որ Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, հանձնաժողովի անդամները վերականգնում են դրա ամբողջականությունը:
Միաժամանակ, դիտորդական առաքելությունը նկատել է, որ Վաղարշապատի 14/37 տեղամասում վաղ առավոտից անսովոր ակտիվություն է, այստեղ կուտակումներ են։ Այս տեղամասից «Հայաքվեն» տեսանյութ է հրապարակել։
Այս ամենին զուգահեռ, Վաղարշապատի 14/47, 14/17 տեղամասերում նկատվել են բաց քվեարկության դեպքեր։
Alpha News
