Логотип

Ի՞նչ խախտումներ է արձանագրել «Թաթոյան» հիմնադրամը ժամը 10.00-ի դրությամբ

Թաթոյան հիմնադրամը ժամը 10–ի դրությամբ մի շարք ընտրախախտումներ է արձանագրել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին։

4/37 Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում:

14/37 Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում ընտրատեղամասում:

14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները:

14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը:

14/21 Մեկ անձի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը, ենթադրաբար գրանցում չունենալու պատճառաբանությամբ։

14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը։

14/38 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

News.am