Логотип

Վաղարշապատի ընտրություններում քվեախցիկում մի քանի անձ է մասնակցել քվեարկությանը (Ուղիղ եթեր)

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները Վաղարշապատի ավագանու ընտրություններում՝ 12։00-ի դրությամբ․

14/20 Քվեախցիկում մի քանի անձ են մասնակցում քվեարկությանը։ Բոլորի ներկայությամբ բացվել է ծրարը, ինչը չի գրանցվել գրանցամատյանում։

14/2 Կուտակում քվեատուփի մոտ։

14/19 Ընտրությանը մասնակցող կուսակցության ավագանու անդամը ցանկանում էր գրանցվել նաև որպես վստահված անձ։

14/14 Ընտրողը մատյանում ստորագրել է այլ անձի փոխարեն։

Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է։

Նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև ընտրողների կուտակումներ։

14/19 Մեկ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր մշտապես բնակվում էին էջմիածնում, արգելեցին մասնակցել ընտրությանը, ենթադրաբար գրանցման բացակայության պատճառով։

14/19 Դիտորդի՝ տեղամասից դուրս գալու ժամը նշված է եղել մեկ ժամ շուտ։

Alpha News