Логотип

ԿԸՀ․ Վաղարշապատում ժամը 14-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 15 868 մարդ կամ 22.71 տոկոսը

Ժամը 14։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 15 868 մարդ կամ 22.71%-ը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։