Логотип

ԿԸՀ․ Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել է 31 527 մարդ

Ժամը 20։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։

Տեղեկությունը հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցել են 8 քաղաքական ուժեր։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։

Sputnik Արմենիա