Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
IRNA գործակալության տվյալներով՝ առաջին անգամ նման գործողություն իրականացվել է Ուրմիա լճի տարածքում (Իրանի ամենամեծ լիճը), որը երկարատև երաշտի պատճառով զգալի ցամաքել և վերածվել է աղե անապատի։
Հաղորդվում է, որ Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացնելու գործողությունները կշարունակվեն նաև այլ նահանգներում: Հետագա գործողությունները նախատեսվում է իրականացնել Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում։
Ավելի վաղ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ երկրում դիտվում է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը: Տեղումների մակարդակը երկարաժամկետ միջինի համեմատ նվազել է 89%-ով։
Մերձավոր Արևելքում ջրային պաշարների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները լարվածություն են ստեղծում երկրների միջև՝ տեղումների առաջացման մեթոդների հարցում։ Իրանի իշխանությունները նախկինում մեղադրում էին Իսրայելին և ԱՄԷ-ին ամպեր բերելու միջոցով «տեղումներին միջամտելու» համար՝ պնդելով, որ ամպերը տեղումներ են առաջացնում նախքան Իրան հասնելը։
Sputnik Արմենիա
