Логотип

«Թրամփի ուղին» քննարկելու համար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում է

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Պաշտոնյան մտադիր է մեր երկրի բարձրագույն ղեկավարության հետ քննարկել Սյունիքում «Թրամփի ուղու» իրականացումը, Երևանի և Վաշինգտոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ տարեսկզբին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հուքերը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Sputnik Արմենիա