Логотип

Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում

Ըստ ԿԸՀ ամփոփված արդյունքների՝ Վաղարշապատի նոր ավագանիում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

33 մանդատների բաշխումն ունի հետևյալ տեսքը.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Այս արդյունքներով ՔՊ-ն ձեռք է բերում ավագանիում միանձնյա մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս համայնքապետ ընտրել առանց կոալիցիայի անհրաժեշտության։

Aysor.am