Հայաստանի իշխանությունները ծնկաչոք խաղաղություն են խնդրում Թուրքերից։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Վերածնունդ Արցախ» հասարակական-քաղաքական գործիչ, «ՎԵրածնովղ Արցախ» ՀԿ-ի ղեկավար Անաստաս Իսրայելյանը՝ սպասելով Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշմանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արցախցիները սպասում էին, որ Սամվել Կարապետյանը, ով բազմաթիվ ներդրումներ է կատարել Արցախի զարգացման գործում, կհայտնվի դատարանում, Անաստաս Իսրայելյանը ասել է, որ «մենք չէինք սպասում, որ Արցախը կհանձնվի կամ կվաճառվի»։
Նա ընդգծել է, որ նույն գործընթացներն են տեղի ունենում Հայաստանի շուրջ և լուրջ սպառնալիք կա։ Այն չեզոքացնելու համար անհրաժեշտ է ազգային միասնություն պահպանել։
Մեկնաբանելով իշխանությունների պնդումը, որ իրենց արած ամեն ինչ «երկրի անունից է», արցախցի հասարակական-քաղաքական գործիչը առաջարկել է պարզաբանել, թե որ երկրի մասին է խոսքը։ «Թող պարզաբանեն։ Նրանց բոլոր գործողությունները ծառայում են Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերին», – հայտարարել է նա։ Իսրայելյանը հիշեցրել է, որ Կարապետյանը, ինչպես Ռուբեն Վարդանյանը, միշտ մոտ է եղել արցախցիներին։ Վարդանյանն այժմ գտնվում է Բաքվի բանտում, իսկ Կարապետյանը՝ հայկական բանտում։
Խոսելով այն մասին, որ ՀՀ իշխանություններն արցախյան հարցն անվանում էին «Հայաստանի վզին կապված պարան», Իսրայելյանը նկատել է, որ հենց Հայաստանի իշխանություններն են ծնկի իջել թուրքերի առաջ և խաղաղություն խնդրում՝ «Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, սա ոչ թե խաղաղություն է, այլ խայտառակություն։ Հայ ժողովուրդը միշտ հաղթող է եղել և մեր պատմությունը ցույց է տալիս, որ դա տեղի է ունեցել ուժեղ ղեկավարների շնորհիվ, այլ ոչ թե ստախոսների ու վախկոտների»։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ իշխանությունները պարծենում են սահմանին տիրող խաղաղությամբ, Իսրայելյանը ասել է՝ «Ինչո՞ւ կրակել, եթե (Փաշինյանը) ամեն ինչ անում է առանց կրակելու»։ Նա խորհուրդ է տվել իշխանություններին հեռանալ, քանի որ դա նրանց համար մեղմացուցիչ հանգամանք կլիներ։
News.am
