Ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։
Մասնավորապես նշվում է. «Մենք` մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս,մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, քաջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ գրանցած գյումրեցի մարզիկներին, տեղական բյուջեի միջոցներից,տրամադրել է ամսական գումար՝ պարգևավճարի տեսքով։ Նման հոգածությունն աննախադեպ էր։
Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և հետևողականության արդյունքում Գյումրիում կառուցվել և վերակառուցվել են մարզական մի շարք դպրոցներ, ձեռք է բերվել անհրաժեշտ մարզական գույք,խրախուսվել են պատանի մարզիկները և նրանց մարզիչները։ Այսօր էլ ,նրա աջակցությամբ և ծրագրերով, Գյումրու մարզական աշխարհը երկրորդ շունչն է առնում,պահպանվում և շարունակվում են Գյումրու մարզական ավանդույթները՝ գրանցելով մարզական հաղթանակներ։
Մենք լիահույս ենք,որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտ կվերադառնա իր աշխատանքին` կյանքի կոչելու ազգանվեր ծրագրերը։
News.am
