Логотип

Մանրամասներ՝ «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններից

Այս պահին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում։

Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը NEWS.am–ին հայտնեցին, որ խուզարկում են ավագանու անդամության թեկնածու առաջադրված անձանց տներ են մտել. «Խոսքը 4 հոգու մասին է, երկուսը Էջմիածնից, երկուսը՝ Հայթաղ համայնքից։

Նշենք, որ խուզարկում են Դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարանները։

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։