Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատի ընտրություններից հետո հայտարարել էր, թե համայնքի բնակիչները, ընտրելով ՔՊ-ի թեկնածուին, «նոր լիցք տվեցին» Մայր Աթոռի դեմ իրենց ծրագրած գործողություններին, այլ կերպ ասած՝ հավանություն տվեցին, որ գրոհ ձեռնարկվի Մայր Աթոռի դեմ։
Իրավապաշտպան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ եթե վաղարշապատցին իրականում աջակցեր իշխանության հակաեկեղեցական արշավին, դա կաներ մինչ ընտրություններն էլ, սակայն չի արել։ Իսկ իշխանությունն իր այս հայտարարությամբ պարզապես փորձում է գույքագրել ընտրությունների արդյունքը՝ իր օրակարգային նպատակները սպասարկելու համար։
«Տեղում իրավիճակը գնահատելով, քաղաքացիների հետ զրույցներից ելնելով՝ իրենք վերպետական օրակարգ չեն սպասարկել իրենց ընտրությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Գոհար Մելոյանը։
Գոհար Մելոյանը բացառում է նաև, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ի առաջադրած թեկնածուին ընտրած քաղաքացիները աներկբա աջակցություն են ցուցաբեում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը, ինչպես իր հայտարարությամբ պնդել է Փաշինյանը.
«Իրենց օրակարգը մինչև ընտրություններն էլ է եղել, քաղաքացիները հնարավորություն ունեցել են աջակցել այդ օրակարգին, բայց չեն աջակցել: Դրա մասին է վկայում վերջին երեք պատարագների իմիտացիան, որին նույնիսկ իրենց թիմակիցներից են սակավաթիվ մարդիկ մասնակցել:
Քաղաքացիներն այդ օրակարգի սպասարկմանը չեն ենթարկվում»:
