Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քիչ առաջ ավարտվեց։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, այն կհրապարակվի առավոտյան ժամը 11։30-ին։
Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը քննվում էր ժամը 10.00-ից։
Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանն այսօր արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Sputnik Արմենիա
