Логотип

Cloudflare-ի խափանումը խախտել է աշխարհի բազմաթիվ կայքերի աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանում

Ամերիկյան Cloudflare ընկերության աշխատանքում խափանումը հանգեցրել է ինտերնետ ծառայությունների հետ կապված գլոբալ խնդիրների։ Նրածառայությունները տրամադրում են CDN, DDoS հարձակումներից պաշտպանություն և DNS ռեսուրսների և սերվերների անվտանգ մուտք:

Downdetector-ի տվյալներով՝ ամենաշատ բողոքները ստացվել են Մեծ Բրիտանիայից՝ 8,7 հազար, ԱՄՆ-ից՝ 4,9 հազար, Ճապոնիայից՝ 4,1 հազար, Գերմանիայից՝ 2,7 հազար, Իսպանիայից՝ 1,7 հազար, Ֆրանսիայից՝ մոտ 1,7 հազար, Իտալիայից՝ 1,4 հազար:

«Cloudflare-ը տեղյակ է խնդրի մասին, որը ազդել է բազմաթիվ հաճախորդների վրա, մենք լուծում ենք այն»,- նշված է ընկերության կայքում:

Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է անվտանգության և կատարողականի օպտիմալացման ծառայություններ կայքերի և առցանց ծառայությունների համար: Այն պաշտպանում է կայքերը DDoS հարձակումներից՝ արագացնելով դրանց բեռնումը CDN-ի միջոցով և առաջարկելով այլ գործառույթներ, ինչպիսիք են DNS կառավարումը և անվտանգ կապը (HTTPS):

Sputnik Արմենիա