ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը այցով գտնվում է Վրաստանում։
Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Այսօր առավոտյան Ասկոնասն այցելել է Սադախլոյի անցակետ, որը կառուցվել և կահավորվել է ԱՄՆ աջակցությամբ։ Այցի ընթացքում նա նաև կհանդիպի Վրաստանի Արտաքին գործերի նախարարության և կառավարության, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», – նշվել է հայտարարությունում։
Տեղեկատվության համաձայն՝ Ասկոնասի այցի նպատակն է քննարկել Վրաստանի աջակցությունը «Թրամփի երթուղուն»։
ABC MEDIA
