ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 03.11.2025թ. որոշմամբ բավարարելով իմ հատուկ վերանայման բողոքը, պարտավորեցրել է քննիչին Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Շիրակի մարզի դատախազը իմ բողոքի դեմ գրավոր դիրքորոշման մեջ նշել է, որ ես ինչ-որ գործնական ուղեցույցից եմ մեջբերումներ արել: Ճի՛շտ է, արել եմ: Եթե դուք էլ կարդացած լինեիք քրեական դատավարության օրենսգրքի հեղինակների հրապարակած «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը», ապա տեղեկացված կլինեիք այդ ընթացակարգի մասին» ,- գրել է Մարինե Ֆարմանյանը:
News.am
