Логотип

Նոյեմբերի 20-ին տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների

Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Մեր ակտիվ մասնակցությամբ աջակցենք անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին և ցույց տանք, որ այս ապօրինությունների հետ չենք համակերպվելու»,– մասնավորապես նշված է գրառման մեջ։

News.am