Логотип

ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականը «Թրամփի երթուղին» քննարկելու նպատակով մեկնել է Թբիլիսի

ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) քննարկելու նպատակով մեկնել է Թբիլիսի:

«Այս տրանսպորտային երթուղին օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունք է», – հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը:

Նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի կառավարության և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

News.am