Логотип

ԱՄՆ Պետքդեպարտամենտի խորհրդականի Վրաստանում այցի ընթացքում գնահատվել է նրա դերը ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը, որը գլխավորում է Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը, ժամանել է Թբիլիսի և նրան ընդունել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Ժորժոլիանին հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «Վրաստանի կառավարությունը գոհ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից և ևս մեկ անգամ հաստատում է մաքուր էջից, հստակ ճանապարհային քարտեզի հիման վրա, ռազմավարական գործընկերություն սկսելու պատրաստակամությունը»։

Հանդիպմանը նաև անդրադարձ է եղել Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ «երկրի տարանցիկ և այսպես կոչված կապող գործառույթները ամրապնդելու» ուղղությամբ։

«Լևան Ժորժոլիանին ամերիկյան կողմին տեղեկատվություն է տրամադրել այն նշանակալի ներդրումների մասին, որոնք Վրաստանի կառավարությունը կատարում է երկաթուղային, ճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքներում՝ այս գործառույթը զարգացնելու համար», – ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Ջոնաթան Ասքոնասը գտնվում է Վրաստանում՝ քննարկելու համար, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել «Թրամփի ուղուն» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP)։

«(Հանդիպմանը) նշվել է TRIPP-ի հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանի վրա՝ Միացյալ Նահանգների կողմից բեռների տեղաշարժի համար անվտանգության երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում Թրամփի վարչակազմի ջանքերի կարևորությանը։ Բացի այդ, դրական գնահատական է տրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Վրաստանի ունեցած դերին»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելը։

News.am