Логотип

Սքոթ ՌԻԹԵՐ․ ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՄՂԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ, ԻՍԿ ՀԵՏՈ ՄԻ ԿՈՂՄ ԿՔԱՇՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի հայտնի ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերը Alpha News-ի հետ զրույցում ռեզոնանսային գնահատականներ է տվել միջազգային անվտանգության հեռանկարների և ժամանակակից հակամարտություններում ԱՄՆ-ի և Եվրոպայի դերի մասին:

Զրույցի գլխավոր թեման Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև ուղիղ պատերազմի հավանականությունն էր։ Սակայն, ըստ փորձագետի, նման հեռանկարը զրոյական է։

«Իմ կարծիքով՝ պատերազմի հավանականությունը զրո տոկոս է, քանի որ Եվրոպան պարզապես չունի Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու կարողություն»,- նշել է Ռիթերը։

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի բանակները չունեն բավարար ռեսուրսներ լայնածավալ հակամարտության համար:

«Բրիտանական բանակն անեկդոտ է։ Այն կարելի է տեղավորել ֆուտբոլային մարզադաշտում, և կմնա երեսուն հազար ազատ տեղ», — հավելել է փորձագետը։

Ռիտերը հատուկ ուշադրություն է դարձրել միջուկային գործոնին։

«Ոչ մի խելամիտ ղեկավար երբեք չի ցանկանա միջուկային պատերազմ։ Բայց Եվրոպան ձևացնում է, թե հնարավորություն ունի ուղիղ նայել Ռուսաստանի աչքերին», — նշել է նա։

Նրա խոսքով՝ Լեհաստանի և Բալկանների վրա «միջուկային հովանոցի» ընդլայնման մասին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարություններն ուժի տեսանելիության դրսևորում են միայն:

Հարցազրույցում հնչել են նաև Հարավային Կովկասի վերաբերյալ գնահատականներ։

«Նախ Հայաստանը պետք է հասկանա՝ Ամերիկան ձեր ընկերը չէ։ Մենք կօգտագործենք ձեզ սեփական նպատակներին հասնելու համար, ինչպես օգտագործել ենք վրացիներին և ուկրաինացիներին»,- ընդգծել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Երևանի կողմնորոշումը դեպի Վաշինգտոն կարող է հանգեցնել ինքնասպանության նման հակամարտության Ռուսաստանի հետ։

«Ամերիկան Հայաստանին կմղի առճակատման, իսկ երբ Ռուսաստանը պատասխանի, ուղղակի մի կողմ կքաշվի և կհետևի, թե ինչպես են ձեզ ոչնչացնում»,- ընդգծել է Ռիթերը:

Alpha News