Логотип

Ուելսի թանգարանից բրոնզեդարյան ոսկյա զարդեր են գողացել

Մեծ Բրիտանիայում Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Ազգային թանգարանից բրոնզե դարի ոսկյա զարդեր են գողացել, իրավապահները փնտրում են մեղավորներին: Տեղեկությունը հայտնել է Telegraph-ը՝ հղում անելով Ուելսի ոստիկանությանը։

Ինչպես պարզվել է, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Սուրբ Ֆագանի պատմության ազգային թանգարանի գլխավոր շենքի ցուցափեղկից անհետացել են բրոնզե դարի եզակի նմուշներ։

«Կորած իրերի թվում են Փոուիսից (Ուելսի շրջան – խմբ.) միջին բրոնզե դարի չորս ոսկյա ապարանջաններ և Գվինեդից վաղ բրոնզե դարից ոսկյա կիսալուսնաձև զարդ, որը կրում էին որպես մանյակ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գողացված իրերի թվում են Կարմարթենշիրից միջին բրոնզե դարի հինգ ոսկյա իր և Փոուիսից միջին բրոնզե դարի երեք ոսկյա իր։

Հետաքննության շրջանակներում 45-ամյա կին է ձերբակալվել, սակայն նրան գրավի դիմաց ազատ են արձակել։

Քարդիֆի թանգարանը Սուրբ Ֆագանի ամրոցի տարածքում գործում է 1948 թվականից։

Ավելի վաղ աղմկահարույց կողոպուտ էր տեղի ունեցել Լուվրում։ Հոկտեմբերի 19-ին գողերը ինքնաբարձիչի օգնությամբ ներխուժել էին թանգարանի սրահներից մեկը։ Նրանք կոտրել էին ցուցափեղկերն Ապոլլոնի պատկերասրահում և 9 զարդ գողացել։ Գողոնի արժեքը 88 մլն եվրո է գնահատվում։ Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է` չի բացառում, որ կողոպուտի պատվիրատուները կարող են օտարերկրացիներ լինել։

Sputnik Արմենիա