Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։
Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած այս պահին։
«Նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների, ի պաշտպանություն Հայաստանում խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը և ընդդեմ բռնապետության։ Բողոքի ակցիայից հետո երթով շարժվելու ենք դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 18 արդարների դատավարությունը։ Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի ակցիային և միասնական ուժերով մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ այս ապօրինությունների և անարդարությունների»,-հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
News.am
