Логотип

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք էր կալանավորված հոգևորականների համար

Այս հինգշաբթի միասնական աղոթքն ու ժամերգությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր։ Աղոթքը նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։

Միասնական աղոթքից հետո իր խոսքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը ասաց, որ պետք է հավատքով ու հոգով սպսել, որ մի օր այս ժամերգությունը կկատարվի սրբազան հոր (նկատի ունի անազատության մեջ գտնվող Արգածոտնի թեմի առաջնորդին) աղոթքով։

«Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է, և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգին, մեր հայրենիքին և մեր եկեղեցուն»։

Մեր թղթակիցը տեղից հայտնում է, որ միասնական աղոթքից անմիջապես առաջ եկեղեցի է եկել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, նա մոմ է վառել և արագ հեռացել։

Նշենք, որ անցած հինգշաբթի միասնական աղոթքը տեղի էր ունեցել Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Sputnik Արմենիա