Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը:
Ռուբեն Վարդանյանը «դատավարության» ժամանակ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր կրկին ելույթ են ունեցել այսպես կոչված «տուժողները»: Ուսումնասիրվել են նաև «քրեական գործի» նյութերում առկա փաստաթղթերն ու «փաստերը»:
Հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 21-ին:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա
