Логотип

Լոս Անջելեսում կայացել է Արցախյան պատերամի և բռնի տեղահանման մասին պատմող ֆիլմի պրեմիերան

Լոս Անջելեսում կայացել է «Հիշում եմ քո ձայնը» փաստագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմի և արցախցիների բռնի տեղահանման մասին։

«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում ներկայացվում է 6 պատմություն՝ իրարից տարբեր, բայց նույն ճակատագրով։ Բոլոր հերոսներին միավորում է ցավը, հայրենիքի և հարազատների կորուստը։

«Ֆիլմով շատ տպավորված եմ։ Երբեք զգացմունքների այսպիսի փունջ իմ մեջ չեմ տեսել։ Ներում չկա, քանի որ հայի գենետիկ հիշողությունը ջնջել հնարավոր չէ»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է լրագրող Նունե Սիմոնյանը։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն էլ ընդգծել է․ «Ինձ համար հողն ամենակարևոր բանն է։ Ֆիլմի հերսոներից մեկը, ով խոսում էր իր կորուստների մասին, ասաց՝ ես պետք է ապրեմ իմ միակ տղայի համար։ Սրանից այն կողմ ասելու բան չկա»։

Alpha News