Логотип

Ռուսաստանցի և ադրբեջանցի հնագետները պեղումներ են անում ԽՍՀՄ-ի ամենահին քարանձավում՝ օկուպացված Արցախում

Ռուսաստանցի հնագետները, իրենց ադրբեջանցի գործընկերների հետ միասին, պեղումներ են անում օկուպացված Արցախում գտնվող Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվանի անձավ -խմբ.), որը համարվում էր ԽՍՀՄ-ի ամենահին քարանձավը։

«Գիտնականները կիրականացնեն քարանձավի նոր թվագրում, որը կտրամադրի ավելի քան 2 միլիոն տարի առաջ Աֆրիկան ​​լքած մարդկանց տարածման վերաբերյալ ավելի ամբողջական տվյալներ», -ТАСС մամուլի կենտրոնին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովը։

Ազոխի քարանձավը վեց քարանձավներից բաղկացած համալիր է Արցախում, որը հայտնի է որպես նախապատմական մարդկանց բնակավայր։ Այն համարվում է Կովկասի ամենահին մարդկային բնակավայրերից մեկը։

Նախկինում այն ​​թվագրվում էր մոտավորապես 800 հազար տարի առաջ։ Ըստ գիտնականի՝ դա մեզ հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ Աֆրիկայից դուրս հին մարդկանց տարածման վերաբերյալ, որը նրանք լքել են ավելի քան 2 միլիոն տարի առաջ։

News.am