Սպիտակտունըհաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նոր ծրագրին:Վաշինգտոնում կարծում են, որ ծրագիրը «լավ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար»՝ նշելով, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար:
Բանակցությունները շարունակվում են։
Հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած դրանում կասկածողների առկայությանը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նշվում է, որ Սթիվ Ուիտկոֆը և Մարկ Ռուբիոն անցյալ շաբաթ հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ծրագիրը, իսկ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլի հետ: Համաձայնությունները որպես միակողմանի տարածքային զիջումներ հասկանալը սխալ է, նշելեն Սպիտակ տանը:
Ընդ որում, Թրամփի վարչակազմը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կատարը մասնակցում է բանակցություններին:
Sputnik Արմենիա
